ԱՀԿ-ն Չինաստանին կոչ է արել իր փորձագետներին հրավիրել՝ հետաքննելու կորոնավիրուսի ծագումը, հաղորդում է France-Press-ը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:

«ԱՀԿ-ն կցանկանար համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ եւ չինական իշխանությունների հրավերով մասնակցել կորոնավիրուսի ծագման հետաքննությանը»,-ասել է նա:

Ավելի վաղ ՉԺՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Գաուդեն Գալեան հայտնել է, որ չնայած հարցումներին՝ կազմակերպության փորձագետները Չինաստանից հրավեր չեն ստացել: