Շանհայի մետրոպոլիտենը մայիսի 1-ից թողարկել է հավելված, որը որը թույլ է տալիս հետեւել գնացքներում ուղեւոների թվին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նոր ծառայությունը մշակվել է իրական ժամանակի ռեժիմում ուղեւորների թվին հետեւելու համար:
Հավելվածը նաեւ տեղեկություն է տրամադրում գնացքներում օդի ջերմաստիճանի մասին:
Ապրիլի 30-ից Շանհայի մետրոպոլիտենն ամբողջությամբ վերադարձել է սովորական աշխատանքին: Չնայած դրան՝ մետրոյի կայարաններում շարունակվում են սանիտարական աշխատանքները, մարդկանց մարմնի ջերմության ստուգումը: Պարտադիր պայման է նաեւ դիմակ կրելը:




























