Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ-Տոկաեւը դադարեցրել է սենատի պատգամավոր Դարիգա Նազարբաեւայի լիազորությունները, հաղորդում է Sputnik.kz-ը:

Դարիգա Նազարբաեւան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրն է: Նա սենատի խոսնակ է դարձել անցած տարվա մարտի 20-ին:

Մինչ այդ՝ 2015-2016 թվականներին եղել է Ղազախստանի վարչապետի տեղակալը:

2012-2015 թվականներին եղել է մաջիլիսի պատգամավոր, խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ: