Մոլդովայի ՆԳՆ ղեկավար Պավել Վոյցկուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրել է ֆյեսբուքի իր էջում, հաղորդում է SP-ը:
«ԶԼՄ-ներում սխալ ինֆորմացիայի տարածումը կանխելու համար հաստատում եմ, որ վարակվել եմ կորոնավիրուսով: Ինձ մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում, հոսպիտալացման կարիք չկա»,-գրել է նախարարը:
Նա նաեւ նշել է, որ ինքնամեկուսացումը որեւէ կերպ չի ազդի իր գերատեսչության գործունեության վրա:





























