Շվեյցարիան մտադիր է բացել սահմանները երկկողմ համաձայնությունների հիման վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Շվեյցարիայի արդարադատության եւ ոստիկանության նախարար Քարին Քելլեր-Սութթերը ասել է, որ սահմանները բացելու հարցում պետք է կոորդինացնել ջանքերը:
Նրա խոսքով՝ «սահմանների ցանկացած բացում տեղի է ունենում փոխադարձ հիմքով»:
Մարտի 25-ից Շվեյցարիայում արգելելվել է Շենգենյան տարածքի երկրների քաղաքացիների համար մուտքը, բացառությամբ Լիխտեյնշտեյնի:
Մայիսի 1-ի դրությամբ Շվեյցարիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 29 705 եւ մահվան 1 435 դեպք: Ապրիլի սկզբից վարակվածների թիվը սկսել է նվազել:





























