Ճապոնիայում տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 1:57-ին:

Տեղացի մասնագետները նշում են, որ ցունամիի առաջացման սպառնալիք չկա: Այս պահին տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, հայտնում է NHK-ն:

Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը տեղակայված է մայրաքաղաք Տոկիոյի հարեւանությամբ գտնվող Տիբա պրեֆեկտուրայի հյուսիսարեւմտյան հատվածում՝ 70 կմ խորությամբ: