Մեր գյուղացին էր, հավեսով տղա էր, պատերազմի թոհուբոհով անցած, կռված տղա։
Սյունիքի մարզի Շարբ գոյւղում այսօր՝ մայիսի 6–ին, ժայռից ընկած եւ մահացած տղամարդը 50 տարեկան էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շարբ համայնքի ղեկավար Սաշա Ստեփանյանը։
«Մահացածը 50 տարեկան Արայիկ Սամսոնյանն է։ Գնացել էր ծնեբեկի, գլորվել է ընկել։ Ժայռոտ տեղ է քարքարոտ, ամենաբարձր տեղը մոտ 15 մետր կլինի։ Մեր գյուղացին էր, հավեսով տղա էր, պատերազմի թոհուբոհով անցած, կռված տղա։ Ամուսնացած էր 2 ամուսնացած աղջիկ ունի, թոռներ ունի։ Չգիտենք մենակ է եղել, թե չէ։ Հիամ մոտենում են դին բարձրացնեն»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 16:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շամբ գյուղի ջրամբարին հարակից տարածքում քաղաքացին ընկել է բարձրությունից և մահացել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:




























