Ավերիչ երկրաշարժի հետեւանքով Ինդոնեզիայի Սումատրա կղզում չորս հազար մարդ է մնացել փլատակների տակ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով ՄԱԿ-ին։
Աղբյուրի տվյալներով, ամբողջ աշխարհից շարունակում է հումանիտար օգնություն գալ Ինդոնեզիա։ Բեռներ են եկել Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Հարավային Կորեայից եւ մի շարք այլ երկրներից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, պաշտոնական տվյալների համաձայն՝ ստորերկրյա ցնցումների արդյունքում, որ տեղի էին ունեցել սեպտեմբերի 30-ի եւ հոկտեմբերի 1-ին, Սումատրա կղզում զոհվել է ամենաքիչը հազար հարյուր մարդ։ Տարերքը լիովին քանդել կամ լուրջ վնասներ է պատճառել ավելի քան 20 հազար շինությունների։



























