Առնվազն 11 բանտարկյալ չորեքշաբթի օրը փախել է Մեքսիկայի Սակատեկաս նահանգի «Սյենեգիլյաս» բանտից, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Milenio պարբերականը:
Ըստ պարբերականի` դատապարտյալներին հաջողվել է լքել կալանավայրը հսկիչի հետ բախումից հետո, ինչը ուղեկցվել է հրազենի կիրառմամբ:
«Ներկայումս մենք զբաղվում ենք արտակարգ դրությամբ «Սյենեգիլյաս» բանտում,- ֆեյսբուքյան իր էջին հայտնել է հանրային անվտանգության տարածաշրջանային գրասենյակը:- գործարկվել են բոլոր [պետական] ուժային կառույցները»: Բանտի աշխատակիցների կամ բանտարկյալների շրջանում վիրավորների մասին տեղեկատվություն չի հրապարակվել:
Հունվարի 1-ի գիշերն այս ուղղիչ հիմնարկում բանտարկյալների խմբերի միջեւ բախումը 16 մարդու մահվան էր հանգեցրել:




























