ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հիշարժան պատմություն է ներկայացրել իր պապի ընտանիքի մասին, որի 5 անդամները զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում։

Նա, մասնավորապես, գրել է. «#Հաղթանակ75 Հինգն էլ մի ընտանիքից... Պապիկիս հայրը` Շահեն Ստեփանյանը, նրա հարազատ եղբայրները` օդաչու Արշամը, հետախույզներ Աշոտն ու Իվանը, նրանց քույրը` Նորան, զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում...

Նորան և Արշամը հասել են մինչև Բեռլին... Նրանք վիժեցրել են թուրքական բանակի հավակնությունը ներխուժել Հայաստան»:

Փառք հաղթանակը կերտողներին»:

#Հաղթանակ75 Հինգն էլ մի ընտանիքից... Պապիկիս հայրը` Շահեն Ստեփանյանը, նրա հարազատ եղբայրները` օդաչու Արշամը,...

Posted by Shushan Stepanyan on 2020 թ. մայիսի 8, ուրբաթ