7 hոգի զոհվել է եւ ավելի քան 100-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ Թայլանդում տեղի ունեցած երկաթուղային վթարի արդյունքում։ Հոկտեմբերի 5-ի առավոտյան Թայլանդի հանգստավայրերից մեկում՝ Խուախին քաղաքում, գծերից դուրս է եկել Թրանգ գավառից դեպի Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկ ուղեւորվող գնացքը։ AFP-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 4։45-ի, գծերից դուրս են եկել գնացքի 16 վագոններից 6-ը։
Ներկայումս դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Վթարի իրական պատճառները դեռեւս չեն հայտնում, սակայն ИТАР-ТАСС-ի տեղեկությամբ, վթարը հավանաբար եղել է տեղատարափ անձրեւների պատճառով, որը քշել տարել է երկաթուղային պաստառի տակ եղած սեւահողը։
Ինչպես հաղորդում է BBC-ին, բոլոր զոհվածները Թայլանդի քաղաքացիներ են։ Դեռ պարզ չէ, թե նրանց մեջ օտարազգի զբոսաշրջիկներ եղել են, թե ոչ։



























