Արիզոնայում ագրեսիվ մեղուների պարսը հարձակվել է եւ սպանել 3 շուն: Հարձակումը կասեցնելու համար ստիպված էին հրշեջների կանչել, որոնք մեղուների վրա փրփուր են ցողել, հայտնում է NYP-ն:

Շներին տեղափոխել են անասնաբույժի մոտ, բայց նրանք շուտով սատկել են: Հրշեջ դեպարտամենտը բնակիչներին կոչ է արել «մշտապես հիշել կենդանիների մասին, հատկապես եթե մեղուներ եք պահում»:

Մեղուների մահացու հարձակումը տեղի է ունեցել երկու շաբաթ հետո այն բանից, երբ ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնաբերվել են Ասիայից մահաբեր ձիաբոռեր, որոնք ունեն մինչեւ 2 դյույմ երկարություն:

«Մարդասպան ձիբոռեր» մականունը ստացած ագրեսիվ միջատները կարող են հաշված ժամերի ընթացքում ոչնչացնել մեղվաընտանիքներ եւ ունեն երկար ու բավականին հզոր խայթ, որ ծակեն մեղվաբուծական հագուստը: