Մեքսիկական Գվադալախարե քաղաքում փախած վագրին լասոյի օգնությամբ բռնել է «կովբոյը»։ Պատահական վարորդի կողմից տեսանկարահանվել է վայրի կենդանու հետապնդումը, կադրերը տեղադրված են Twitter-ի POLÍTICO México էջում։

Mediotiempo-ի հաղորդագրության համաձայն, վագրը զբոսնել է ավտոմայրուղով, մի քանի մարդ հետապնդել է նրան, երբ վերջինս աննպատակ քայլել է մայթով։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես մի տղամարդ, ծալովի աթոռը որպես վահան օգտագործելով, արգելափակում է մայթը, այնուհետեւ կովբոյի գլխարկով մեկ ուրիշը վազելով մոտենում եւ լասոն նետում է վագրի վրա։ 

Հայտնի է դարձել, որ վագրը փախել է մասնավոր տնից։ Իշխանությունները հաստատել են, որ տեղեկացվել են վագրի մասին, բայց երբ ոստիկանությունը ժամանել է, անհետացած են եղել եւ վագրը եւ նրան բռնել փորձող մարդիկ։