Աստված օգտագործում է կորոնավիրուսը, որպեսզի մեզ ինչ-որ բան ասի, կարծում է հավատացյալ ամերիկացիների մեծ մասը, գրում է NYP-ը։
Չիկագոյի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի եւ հասարակայնության հետ կապերի Associated Press-NORC կենտրոնի հարցումների համաձայն, ԱՄՆ բնակիչների 2/3-ը, որոնք հավատում են Աստծուն, համավարակի մեջ աստվածային ուղերձ են տեսնում, որն, ըստ նրանց, հուշում է փոխել մեր կենսակերպը։
Հավատացյալ ամերիկացիների 31%-ը «հաստատ» համոզված է, որ վիրուսը Աստծո միջոցն է հասկացնելու, որ պետք է փոխել կենսակերպը, իսկ եւս 31%-ը կարծում է, որ դա «որոշ չափով» է այդպես։
Հավատացյալները նաեւ դիմում են Աստծուն՝ պաշտպանություն խնդրելով։ Հարցվածների ավելի քան կեսը՝ 55%-ը, գոնե մասամբ է հավատում, որ Աստված կպաշտպանի իրենց հիվանդություններից։
Հարցումներում ընդգրկվել են 28 բողոքականներ, 20 կաթոլիկներ, մեկ մահմեդական եւ մեկ հուդայական։




























