Համարվում է, որ տղամարդկանց դեմքին մազածածկույթը ռուդիմենտ է, սակայն գիտնականները, որոնք հրապարակել են հետազոտություն այդ թեմայի շուրջ Integrative Organismal Biology պարբերականում, համոզված են, որ մորուքն ունի պաշտպանիչ գործառույթ, որը նպաստում է ծնոտին հասցված հարվածների ուժի նվազեցմանը, գրում է Med-heal.ru-ն։
Դեռեւս Դարվինն է ասել, էր առյուծի փարթամ մազածածկույթը պարզապես դեկորատիվ տարր չէ, որը պարզապես թույլ է տալիս արու առյուծներին տպավորություն թողնել էգերի շրջանում, այլ նաեւ պաշտպանիչ միջոց է, որը թուլացնում է հարվածները։ Տղամարդկանց մորուքի դեպքում, ինչպես պարզել են գիտնականները, իրավիճակը գրեթե նույնն է։
Ենթադրելով, որ մորուքը մեղմացնում է հարվածները ծնոտի ուղղությամբ՝ գիտնականները որոշել են ստուգել դա գիտափորձի ընթացքում։ Փորձի համար ընտրել են ոսկրի հիման վրա նյութ, որի հատկությունները հիշեցրել են մարդու գանգի հատկությունները, այնուհետեւ ծածկել են այն գառան բրդով, քանի որ այն իր ֆիզիկական չափորոշիչներով շատ նման է մորուքին։
Հատուկ սարք կիրառելով՝ գիտնականները պարզել են, որ ոսկրային նյութից տարբեր նմուշները հաղթահարում են ֆիզիկական ազդեցությունը։ Ենթադրաբար պարզվել է, որ խիտ բրդով ծածկված նմուշներն ավելի են պաշտպանել հարվածից։ Դա մատնանշում է իրական պաշտպանիչ գործառույթը, որը ստեղծում է մորուքը։ Այսինքն՝ տղամարդկանց դեմքի մազածածկույթն ունի կարեւոր էվոլյուցիոն նշանակություն։





























