Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքի ռեստորաններից մեկի սեփականատերը մտածել է յուրահատուկ հնարք հաճաորդների սոցիալական հեռավորությունն ապահովելու եւ միեւնույն ժամանակ դատարկ սեղաններից խուսափելու համար։ Նրանց փոխարեն գործարար կինը սեղանի շուրջ նստացրել է մարդու չափերի հասնող տիկնիկներ, հաղորդում է Deutsche Welle-ն։

Նրբաճաշակ կանայք իրենց ուղեկցող տղամարդկանց հետ զրուցում են․ հեռվից կարելի է կարծել, որ նրանք իրական մարդիկ են՝ նստած իրական մարդկանց կողքին։

Մարտի 17-ից քաղաքում գործող հնագույն սթեյք-հաուզներից մեկը փակ էր կարանտինի պատճառով, իսկ այժմ կրկին բացել է իր դռները հյուրերի առաջ, եւ առաջին իսկ երեկոյան թվում էր, որ լի էր հաճախորդներով։ Այդ պատրանքի մտահղացումը հնարամիտ ռեսորատոր Պաոլա Սթար Մելեսին է պատկանում, որը չէր կարող թույլ տալ, որ ընտանեկան ձեռնարկությունը կործանվի․ այն հիմնադրվել էր նրա պապիկի կողմից 60 տարի առաջ։ Իհարկե, նա կատարել էր նաեւ իշխանությունների պահանջը, եւ հյուրերի միջեւ հեռավորությունը 1.8 մետր էր։ Իսկ բարձր հասակ ունեցող տիկնիկներին, դրանց հագուստն ու կեղծամները կինը պատվիրել էր համացանցում

«Իմ թոռնիկն ասում է, որ դրանք սարսափելի են,-պատմում է Պաոլան։-Սակայն մեր հյուրերի մեծամասնությունը սկսում է ծիծաղել տիկնիկներին տեսնելիս, որոնք անգամ լուսանկարվում են հարեւան սեղանի արտասովոր հյուրերի հետ»։