Հաջորդ երկու տարում Չինաստանը 2 միլիարդ դոլար օգնություն կտրամադրի կորոնավիրուսից տուժած երկրներին: Այս մասին  երկուշաբթի հայտարարել է երկրի նախագահ Սի Ցզինպինը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը երկու տարվա ընթացքում 2 միլիարդ դոլարի միջազգային օգնություն կտրամադրի համավարակից տուժած երկրներին աջակցելու համար, առաջին հերթին՝ զարգացող երկրներին»,- ասել է նա: