Չինաստանը կողմ է կորոնավիրուսի համավարակին գլոբալ արձագանքի հնարավոր հետաքննությանը, սակայն՝ այն ժամանակ, երբ հնարավոր կլինի այն վերահսկողության տակ առնել, փոխանցում է AP-ն:
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ չինացիները կհամաձայնվեն հետաքննություն անցկացնել, երբ «գլոբալ համավարակը վերահսկողության տակ առնվի՝ ամփոփելով փորձը եւ լրացնելով թերությունները»: «Այս աշխատանքը պետք է ղեկավարվի ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ գիտական եւ մասնագիտական մոտեցման եւ օբյեկտիվության ու արդարության սկզբունքների հիման վրա»:
Նա մերժել է Ավստրալիայի՝ հետաքննության անցկացման համար անկախ մարմին ստեղծելու կոչը:




























