Իրանի հարավ-արեւմուտքում՝ Դոգոնբեդան քաղաքի մերձակայքում, տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Համաձայն Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:41-ին։

Օջախը գտնվել է 10 կմ խորության տակ։

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։