Ելնելով տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի շահերից, Վաշինգտոնը կարող է հակահրթիռային իր համակարգերը տեղակայել Վրաստանում,- կարծում է փորձագետ Գիա Նոդիան։
Ինչպես լրագրողներին հայտարարել է Նոդիան, տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական շահերն ու ահաբեկչության վտանգը լիովին իրատեսական են դարձնում Վրաստանում հակահրթիռային համակարգերի տեղակայումը։
Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն օրերս կրկին նշել է Կովկասը որպես հրթիռային համակարգերի տեղակայման ենթադրյալ վայր, թեպետ չի մասնավորեցրել, թե դա Վրաստանն է։
«ԱՄՆ-ը հնարավորություն ունի օգտագործելու Վրաստանի տարածքը, եւ նրա ռազմավարական շահերը լիովին թույլ են տալիս անելու դա»,- հայտարարել է Գիա Նոդիան։



























