Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը չորեքշաբթի, հոկտեմբերի 7-ին պաշտոնական այց կկատարի Ֆրանսիա,- այսօր հայտնում է «The Journal of Turkish Weekly» պարբերականը։
Փարիզում թուրք նախագահը կմասնակցի «Թուրքիայի օրերի» շրջանակներում անցկացվող միջոցառումներին, որոնք հունիսից անց են կացվում Փարիզում, Լիոնում, Մարսելում եւ Ստրասբուրգում։ Միջոցառումների անցկացման համար հատկացվել է 30 մլն. եվրո։
«Թուրքիայի օրերը» Ֆրանսիայում մեկնարկել են հունիսի 30-ին եւ կտեւեն մոտ ինը ամիս։



























