Հոկտեմբերի 5-ին, ժամը 11-ի սահմաններում, Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում, Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարո Կարապետյանն իր անձնական օգտագործման «Մերսեդես G 500» մակնիշի, 83 ԼԼ 888 պետհամարանիշի ավտոմեքենայում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ:

Հայաստանի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վիճաբանության ընթացքում Ա. Զադոյանը ավտոմեքենայի բանալիով հարվածել է Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իր հերթին իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է Ա. Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել են նրա աջ ձեռքին եւ աջ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն: