«Անցյալ ամառ որոշ ընկերությունների դեմպինգային քաղաքականության արդյունքում ձվի շուկայում տեղի ունեցած գների կտրուկ անկումը և դրա հետևանքով Նոր տարվա նախօրյակին շուկայում առաջացած դեֆիցիտն ու գների ոչ պակաս կտրուկ աճը, տնտեսական մրցակցության հանձնաժողովի «պատժիչ» գործողությունները հատկապես Լուսակերտի թռչնաֆաբրիկայի նկատմամբ կարծես մոտեցան իրենց տրմաբանական ավարտին։ Թերթի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ կնքված գործարքի արդյունքում փոխվել է «Լուսակերտի» ֆաբրիկայի սեփականատերը։ Այն ձեռք է բերել շուկայի մյուս խոշոր խաղացողներից Գետամեջի թռչնաֆաբրիկայի սեփականատեր, «Դվին» կոնցեռնի ղեկավար Ռաֆիկ Սարգսյանը»,-տեղեկացնումէ «Երկիր»-ը։
«Երկիր». «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան նոր սեփականատեր ունի

Պատմություն
Տեղադրություն




























