ԱՄՆ-ից երեք գիտնականներ` Էլիզաբեթ Բլեքբերնը, Քարոլ Գրեյդերը եւ Ջեք Սզոսթաքը, արժանացել են բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ամերիկացի գիտնականներին հեղինակավոր մրցանակը շնորհվել է ֆերմենտների վերաբերյալ իրենց աշխատության համար:
Հիշեցնենք, որ վաղը` հոկտեմբերի 6-ին Շվեդիայի մայրաքաղաքում հայտնի կդառնա ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակակիրների անունները, հոկտեմբերի 7-ին` քիմիայի գծով, հոկտեմբերի 8-ին` գրականության գծով, իսկ արդեն հոկտեմբերի 9-ին` խաղաղության համար Նոբելյան մրցանակակրի անունը:



























