2019-ին արտահանումը Հայաստանից աճել է 10.3 տոկոսով: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Մասնավորապես, ըստ նրա, կոնյակի արտահանումն աճել է 26 տոկոսով: «Մրգային գինիների արտահանումն աճել է 70 տոկոսով, իսկ խաղողի գինիներինը՝ 25 տոկոսով»,- նշեց Խաչատրյանը:





























