Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգի դատախազության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է խաբեության մեղադրանքով։
«Интерфакс»- ի հաղորդմամբ, արդարադատության գլխավոր խորհրդական Սերգեյ Աբրոսիմովը ձերբակալվել է 5 մլն ռուբլի կաշառք վերցնելու համար։ Նրա նկատմամբ գործ է հարուցվել։
Ինչպես հաղորդում է «Взгляд»-ը, Աբրասիմովը տեղյակ է եղել իր ծանոթներից մեկի կանխամտածված սնանկացման մասին, որի մոսկովյան գործարաններից մեկում հետաքննական ստուգում էր անցկացվում։
Գործակալության հաղորդմամբ, Աբրոսիմովը տուժածին ասել է, թե ինքը կարող է այնպես անել, որ նրան քրեական պատասխանատվության չենթարկեն եւ դրա դիմաց պահանջել է գումար՝ իբրեւ թե հետաքննչական բաժնի աշխատակիցներին փոխանցելու համար։
Հետաքննության տվյալներով, դատախազության աշխատակիցը նպատակ է ունեցել յուրացնել գումարը եւ ծախսել իր անձնական կարիքների համար։



























