Հայաստանի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 109 հարց,  միջազգային 8 պայմանագիր: Այս մասին նշվել է այսօր` մայիսի 6-ին խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  մայիսի 10-12-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը:

ԱԺ 9-րդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 28 հարց:

Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  մայիսի 10-12-ի    ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն մայիսի 10-ի ԱԺ նիստում: