Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ադրբեջանի ծանր հանցագործություններով զբաղվող դատրանում մեղադրանք է ներկայացվել մի խումբ մարդկանց, ովքեր մեղադրվում են «Ալ Ղայդայի», «Հզբոլլահի» եւ իրանական հեղափոխության «Սեպահ» խմբավորումների հետ համագործակցության մեջ։

Ինչպես հայտնում է 1news.az-ը, նրանք ահաբեկչությունների շարք էին նախապատրաստում Ադրբեջանում, այդ թվում Իսրայելի դեսպանատանը եւ Գաբալանի ռադիոլոկացիոն կայանում։

Նիստում որոշվել է Լիբանանի երկու քաղաքացիների ազատազրկել 15-ական տարով, իսկ Ադրբեջանի չորս քաղաքացիների դատապարտել 12-ից մինչեւ 14 տարվա ազատազրկման։