Թերթը զրուցել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ:

«Երկխոսություն կարող է լինել բոլորի հետ, բայց երկխոսությունը նրա համար չէ, որ քննարկվի արտահերթ ընտրությունների հարցը: Ինքնին արտահերթ խորհրդարանական ընտրությունների տարբերակը արդեն բացառվում է հենց սահմանադրության համաձայն: Ոչ արտահերթ խորհրդարանական, ոչ էլ արտահերթ նախագահական ընտրությունների համար պատճառներ ու նախադրյալներ չկան»,- նշել է պատգամավորը:

Ըստ Մելիքյանի, «իշխանությունները, քաղաքական կոալիցիան եւ հանրապետության նախագահը մյուս քաղաքական ուժերի հետ կարող են երկխոսել միայն մեր պետության ու ժողովրդի անվտանգությանն ու բարեկեցությանը վերաբերող, ազգային ու համապետական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ: Որեւէ անձնական, խմբային կամ կուսակցական հարց չի կարող դառնալ երկխոսության թեմա»: