Մելանյա Թրամփը պնդել է նոր ամուսնական պայմանագիր կնքել իր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի՝ նախագահական ընտրություններին հաղթանակից հետո 2016 թվականին: Այդ մասին նշված է ԱՄՆ առաջին տիկնոջ մասին նոր գրքում, որը գրել է The Washington Post-ի թղթակից Մերի Ջորդանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Տեքստից հատվածը ներկայացված է ստորեւ:

Պայմանների բարելավում

Ջորդանի տեղեկություններով՝ Մելանյան չէր շտապում մուտք գործել Սպիտակ տուն 2017 թվականին ամուսնու երդմնակալությունից հետո ոչ միայն այն պատճառով, որ ցանկանում էր հնարավորություն տալ որդուն՝ Բերոնին, ավարտել ուսումը Նյու Յորքում, որտեղ բնակվում էր ամբողջ ընտանիքը: Նա իբրեւ օգտագործում էր ստեղծված իրավիճակը, որպեսզի նաեւ բարելավվեն Թրամփի հետ կքված  պայմանագրի պայմանները:

Նրանց հարսանիքը կայացել է 2005 թվականի հունվարին եւ Ջորդանի խոսքով՝ նախնական ամուսնական պայմանագիրը բավականին առատաձեռն էր տիկնոջ նկատմամբ:

Որդու արտոնությունները

Սակայն պարբերականի վկայություններից պարզ է դառնում, որ ԱՄՆ առաջին տիկինը ձգտում էր, որ ամուսնու պարտավորությունները Բերոնի նկատմամբ ընդլայնվեն: «Նա արդեն հոգ էր տանում Բերոնի ապագայի մասին՝ երաշխավորելով նրա երկրորդ քաղաքացիության առկայությունը Սլովենիայում, ինչը թույլ կտա նրան չափահասության ժամանակ աշխատել Եվրոպայում Trump Organization ընկերությունում: Այժմ նա երաշխավորել է, որ որդին դուրս չի մնա ընտանեկան բիզնեսից»,-ասվում է հրապարակման մեջ: Ջորդանի խոսքով՝ Մելանյա Թրամփը ցանկանում էր գրավոր ապացույցներ, որ Բերոնի նկատմամբ կվերաբերվեն հավասարապես, ինչպես Թրամփի ավագ երեք երեխաներին, երբ խոսքը վերաբերի ֆինանսական հնարավորություններին եւ ժառանգությանը:

Գրքում նաեւ ընդգծվում է, որ Դոնալդ Թրամփը լսում է եւ հաշվի առնում տիկնոջ կարծիքը:

Դոլալդ Թրամփի հետ Մելանյան ծանոթացել է 1999 թվականին Նյու Յորքում: 2006 թվականին ծնվել է նրանց որդին՝ Բերոնը: ԱՄՆ 45-րդ նախագահն ընդհանուր առմամբ ունի հինգ երեխա: Բացի Բերոնից, Դոնալդ կրտսերից, Իվանկայից եւ Էրիկից, Թրամփն ունի նաեւ Թիֆանի անունով դուստր: Թրամփն ունի տասը թոռ: