Հրանտ Դինքի հիմնադրամի էլփոստի հասցեով ուղարկված մահվան սպառնալիքների գործով մեղադրական եզրակացությունն արդեն պատրաստ է։

Ինչպես տեղեկացնում է  թուրքական NTV–ն, դատախազությունը Հրանտ Դինքի հիմնադրամի հասցեով սպառնալիքներ ուղարկած Հուսեյին Աթեշի համար պահանջել է 26 տարի, իսկ Էրսին Բաշքանի համար՝  8 տարի եւ 9 ամիս ազատազրկում։

Նշենք, որ մայիսի 27–ին Հրանտ Դինքի հիմնադրամը հայտնել էր, որ մահվան սպառնալիքներով նամակ է ստացել, որտեղ հատկապես նշվել է Դինքի այրու՝ Ռաքել Դինքի եւ փաստաբանի անունները։

Ոստիկանությունը մեկ օր անց հայտնաբերել էր նամակն ուղարկողներին եւ ձերբակալել։