Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մոտ թանգարանային գնացք է այրվում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է հունիսի 12-ին՝ ժամը 12:44-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։