Խնդրում եմ բոլոր փաստաբաններին պատրաստ լինել, անհրաժեշտության դեպքում այցելել ոստիկանական բաժանմունքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Հարգելի փաստաբաններ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ում այս պահին տանում են Շենգավիթ համայնքի ոստիկանական բաժանմունք:
Խնդրում եմ բոլոր փաստաբաններին պատրաստ լինել, անհրաժեշտության դեպքում այցելել ոստիկանական բաժանմունքներ իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է նա։
Քիչ անց ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ասել է. «Հարգելի փաստաբաններ, ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին բազմաթիվ մարդիկ Ազգային անվտանգության ծառայության դիմացից բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Մասնավորապես, ես հիմա գտնվում եմ Շենգավիթ ոստիկանության բաժնի մոտ, այստեղ է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա, ինչպես նաեւ ես խնդրում ենք բոլոր փաստաբաններին բոլոր ոստիկանության բաժանմունքներում իրավաբանական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին, որոնց բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթադրել ոստիկանության բաժիններ»։





























