Ճապոնիայի կառավարությունը չի բացառում նոր խստագույն իրավական միջոցառումների մշակումը, այդ թվում՝ տուգանքների սահմանումը զվարճանքի եւ այլ հաստատությունների համար, որոնք չեն համապատասխանում իշխանությունների՝ համավարակի հետ կապված գործունեության սահմանափակման վերաբերյալ որոշումներին: Այս մասին հայտարարել է տնտեսական վերականգնման նախարար Յասուտոսի Նիսիմուրան՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, իր հերթին, չի բացառել, որ երկրում ծանր համաճարակաբանական իրավիճակի դեպքում կառավարությունը կդիտարկի տուգանքներ նշանակելու հնարավորությունը նրանց համար, ովքեր առանց անհրաժեշտության դուրս են գալիս տնից: Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ սրանք ծայրահեղ միջոցներ են, եւ դրանք «պետք է ուշադիր դիտարկել, քանի որ քաղաքացիների իրավունքների բազմաթիվ սահմանափակումներ են ենթադրում»:

Մայիսի 25-ին արտակարգ ռեժիմի վերացումից հետո իշխանություններն աստիճանաբար սկսեցին հանել սահմանափակումները. բացվեցին առեւտրի կենտրոնները, ռեստորանները եւ բարերը սկսեցին աշխատել մինչեւ ավելի ուշ ժամ: Այս ֆոնին վերջին օրերին Տոկիոյում վարակման նոր դեպքերի թվի աճ է նկատվել, եւ դրանց մեծ մասը կապված է հենց երեկոյան ժամերինռեստորաններ եւ զվարճանքի վայրեր այցելության հետ: Ճապոնիայում վարակվածների ընդհանուր թիվը, ըստ վերջին տվյալների, գերազանցել է 18.2 հազարը, մահացել է ավելի քան 920 մարդ:

.