Ցավազրկող դեղորայքները վնասում են լյարդը այնտեղ պարունակվող ացետամինոֆենի, որը հայտնի է որպես պարացետամոլ, պատճառով:
Չիկագոյի հյուսիս-արեւմտյան համալսարանից Ջենիֆեր Քինգն ընդգծել է, որ սպառողներն առանց մտավախությունների գնում են ազատ վաճառքում գտնվող դեղորայքը` մոռանալով դրա պոտենցիալ վնասների մասին:
Նշվում է, որ մասնավորապես լյարդի ախտահարում հնարավոր է 10 եւ ավելի գրամ ացետամինոֆենի օգտագործման դեպքում:





























