Իսպանիայում չեն բացառում ամռանը կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումը:
Նման կարծիք է հայտնել Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլիան:
Նրա խոսքով՝ երկրի կառավարությունը պատրաստ է դրան: «Մարդիկ հաճախ խոսում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների մասին, սակայն այդ բռնկումը կարող է տեղի ունենալ ամռանը»,-նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Իսպանիան կորոնավիրուսից աշխարհում ամենից շատ տուժած երկրների թվում է: Իսպանիայում գրանցվել է վարակման 244 000 եւ մահվան 27,1 հազար դեպք:
Ակնակլվում է, որ հունիսի 21-ից իսպանացիներն ազատ կարող են տեղաշարժվել երկրում:




























