Այ այս երիտասարդին, Եվրոպայի կրկնակի և Օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ  Ռոման Ամոյանին, այսօր, ԱԺ մոտակայքից, ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման ենթարկեց: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:

Նա գրել է. «Իսկ նա  իսկապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էր ու մեր դրոշը հպարտությամբ էր բարձրացնում աշխարհի տարբեր հարթակներում՝  սնելով մեր վիրավոր արժանապատվությունը:

Դու՜ք ունե՞ք մարդկային դեմք՝ դու՜ք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, մեկին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում ու հաղթանակ նվաճում..

Այսօր ձեր ցանած ատելության սերմերը մի օր պարուրվելու են ձեր շուրջ:

Հ.Գ. Բայց ինչպես զարմանալ, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորներին էին զգետնում ու գետնաքարշ տանում այդ նույն ոստիկանները... Չէ, սա չէ մեր երազանքների իրականությունը...»:

ԱՄՈԹ Այ այս երիտասարդին, Եվրոպայի կրկնակի և Օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, այսօր, ԱԺ մոտակայքից,...

Опубликовано Lilit Galstian Вторник, 16 июня 2020 г.