Լիբիական զորքերը մայիսի 8-ին վերսկսել են պաշարված Միսուրատա քաղաքի ռմբակոծումը: Ըստ ապստամբների` քաղաքում ջրի եւ սննդամթերքի մոտ մեկ ամսվա պաշար է մնացել:
Չնայած այն բանին, որ մայիսի 4-ին Միսուրատայի նավահանգիստը վերաբացվել էր նավերի համար, սակայն չդադարող գնդակոծությունների պատճառով հումանիտար օգնության ստացումը նորից դժվարանում է, գրում է Lenta.ru-ն:
Ապստամբների գնահատականներով` իրենց տրամադրության տակ եղած թեթեւ զենքն ի զորու չէ դիմակայելու Քադաֆիի տանկերին եւ տեխնիկային: Մինչ օրս, չնայած ապստամբների խնդրանքին, ոչ մի պետություն չի համաձայնել սպառազինություն ուղարկել Միսուրատա:





























