Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներին վճռական բողոք են հայտնում՝ կապված պատժամիջոցներ սահմանող օրինագիծ ստորագրելու հետ ույգուրների իրավունքների ոտնահարման պատճառով. երկրի հյուսիս-արեւմուտքում Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում ույգուրներն ամենամեծաթիվ ազգային փոքրամասնությունն են, հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այդ օրինագիծը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, սա Չինաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն է,- նշված է արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ: - Չինաստանի կառավարությունը եւ ժողովուրդը սրա հետ կապված հայտնում են իրենց վճռական դժգոհություը եւ կտրուկ բողոքը»:
Փաստաթղթում նշված է, որ Սպիտակ տունը պատասխան է տալու բոլոր բացասական հետեւանքների համար, որոնց կհանգեցնի Չինաստանի շահերը ոտնահարող նման որոշումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ստորագրել էր Կոնգրեսի 2 պալատներում ավելի վաղ ընդունված օրինագիծը, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել Չինաստանի պաշտոնատար անձանց դեմ, որոնք, ըստ Վաշինգտոնի, Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում ճնշում են ույգուրներին եւ մուսուլմանների մյուս խմբերին:





























