Ուղեկցորդուհին օդանավերի ուղեւորների ամենանողկալի սովորությունն է համարում թռիչքի ժամանակ կոշիկները հանելու ցանկությունը, հայտնում է Daily Express-ը:

Տոնի Լունայի խոսքով՝ չարժե, որ ճանապարհորդները բոբկանան ոչ միայն օդանավում վատ հոտի տարածման հավանականության պատճառով, այլեւ վթարային իրավիճակում որոշակի բարդությունները հաշվի առնելով:

«Արտակարգ իրավիճակի դեպքում ելքին տանող ճանապարհը կարող են արգելափակել բեկորներ եւ այլ առարկաներ: Եթե ձեր ոտքերը ինչպես հարկն է ծածկված չլինեն, դուք դժվարությամբ կհասնեք անվտանգ տեղին»,- պարզաբանել է նա:

Եվս մեկ ուղեկցորդուհի զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել ընդհուպ մինչեւ նշանակման վայր հասնելը մնալ կոշիկները հագին, քանի որ, նրա խոսքով, օդանավերում հատակը փաստացի չի լվացվում, հատկապես զուգարանում:

Մեկ ուրիշ անհայտ ուղեկցորդուհի մայիսի 31-ին նաեւ պարզաբանել էր, որ անցուղին կամ շարքը պատնեշող կոշիկները կարող են դանդաղեցնել տարհանումը: Բոլոր վթարների 80 տոկոսը տեղի է ունենում առաջին 3 րոպեների կամ վայրէջքից առաջ վերջին 8 րոպեների ընթացքում, սրա հետ կապված պետք է պատրաստ լինել օդանավից արագ դուրս գալուն: