Թուրքիայի Հաթայ քաղաքում հոգեկան հիվանդ, 60-ամյա Յուսուֆ Գեզերը բարկացել է թաղամասում աղմուկ հանող երեխաների վրա եւ հրազենով սկսել նրանց հետապնդել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Յուսուֆ Գեզերը հետապնդել է երեխաներին եւ նրանց վախեցնելու համար օդ կրակել: Հարեւաններից 2 փորձել են հանգստացնել Յուսուֆին, սակայն նա հրազենի փողը ուղղել է նրանց կողմ եւ կրակել, որի հետեւանքով 2 հարեւանն էլ ծանր վիրավորվել են:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են համոզել Յուսուֆին՝ զենքը ցած դնել, սակայն այդ ընթացքում Յուսուֆը դիմադրել է եւ կրակ բացել՝ սպանելով 2 ոստիկանի, որից հետո ինքնասպան եղել: