ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն մայիսի 9-ին երկօրյա այցով ժամանում է Հայաստան:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանական խմբակցությունների եւ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ:

Այցի շրջանակներում Պետրոս Էֆթիմիուն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: