Քիչ առաջ Հաղթանակի զբոսայգի են այցելել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակին:

Անմար կրակի մոտ են այցելել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ:

Դրանից հետո Հաղթանակի զբոսայգում հայ եւ ռուս զինվորականների մասնակցությամբ տեղի է ունեցել փոքրիկ շքերթ:

Նշենք, որ մայիսի 9-ին Հայաստանում եռատոն է: Նշվում է Շուշիի ազատագրման տոնը, ԼՂՀ պաշտպանության բանակի օրն ու Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը: