Վետերաններն ավելի արժանապատիվ կյանքի են արժանի, քան հիմա ապրում են: Այսօր` մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանկի օրվա առթիվ Հաղթանակի զբոսայգում, լրագրողներին ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի մեր վետարաններն ավելի արժանապատիվ կյանք ունենան, այլ բան է, որ այդ նպատակի համար տրամադրվող պետության ֆինանսական միջոցներն այդքան շատ չեն»,- ասել է Հ. Աբրահամյանը:
«Հաղթանակի շունչն ավելի առարկայական է դառնում այստեղ, երբ շփվում ենք վետերանների, պատերազմ տեսած մարդկանց հետ: Հաղթանակի մասին խոսելիս, ամենակարեւորը ժողովրդի եւ իշխանությունների միասնականությունն է: Մենք մեր հույսը միշտ մեզ վրա պետք է դնենք եւ պիտի զարգացնենք մեր տնտեսությունն ու բանակը»,- ընդգծել է ԱԺ նախագահն ու իր խոսքն ավարտել հետեւյալ խոսքով. «Մայիսն, ընդհանրապես, հաղթանակների ամիս է: Հաղթենք միասին»:
Մայիսի 9-ը հայերի համար եռակի տոն է` Երկրորդ համաշխարհայինում տարած Հաղթանակի օրը, Շուշիի փառապանծ ազատագրումն ու ԼՂՀ բանակի օրը:





























