Հուլիսի 14-ին Լոնդոնի Sotheby's աճուրդի տանն աճուրդի կհանվի Գեորգ III թագավորին պատկանող ժամացույցը: Ակնկալվում է, որ այն կվաճառվի 1 մլն ֆունտ սթեռլինգով:
Tourbillon ոսկե ժամացույցը ստեղծել է հայտնի ժամագործ Աբրահամ Լուի Բրեգեն:
Բրեգեն իր ժամանակի հայտնի ժամագործներից էր, նրա ստեղծած ժամացույցներից օգտվում էին եվրոպացի միապետերն ու թագավորները՝ Մարիա Անտուանետայից մինչեւ Իսպանիայի թագավոր, Նապոլեոնից մինչեւ կայսր Ալեքսանդր I:
Ժամացույցը թագավորը ձեռք է բերել 1808 թվականին 4800 ֆրանկով: Նա ժամացույցների սիրահար էր: Նա փաստացի չի վճարել ամբողջ գումարը, այդ մասին տեղեկություն է պահվում նրա մասին հիշողություններում:




























