Շվեյցարիայի իշխանությունները փնտրում են անցած տարի գնացքում ոսկու ձուլակտորներ թողած անձին: Գումարը կազմում է 190 000 դոլար, հաղորդում է Fox news-ը:
Լյուցերնի դատախազները հայտնել են, որ դրանք հայտնաբերվել են գնացքում այն բանից հետո, երբ ուղեւորը լքել է գնացքը:
Իշխանությունները ձուլակտորները գտել են հոկտեմբերին, եւ այժմ դիմում են հասարակությանը, քանի որ հետաքննությունը փակուղի է մտել:
Ոսկու ձուլակտորների սեփականատերն ունի 5 տարի, որպեսզի հայտնվի եւ ապացուցի իր սեփականության իրավունքը: Դեռ ոչ ոք չի դիմել:




























