ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի կենտրոնական քաղաքում անջատել են մարզադահլիճի էլեկտրականությունն ու ջուրը, որն անտեսել է իշխանությունների կարգադրությունը եւ աշխատանքը վերսկսել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին:
Այս շաբաթ դատավորը քաղաքային իշխանությանը հրամայել էր փակել օբյեկտը, որը բացվել էր մայիսին, չնայած մարզադահլիճները պետք է փակ մնային, համենայնդեպս, մինչեւ հունիսի 29-ը:
Մարզադահլիճի տեր Դեյվ Բլոնդինը WBZ-ին ասել է, որ ինքը «պայքարը կշարունակի»:
«Բլոնդինը ոտնահարում է օրենքը եւ ջանք չի գործադրում հանրային առողջապահության եւ անվտանգության սկզբունքներին հետեւելու համար»,- հայտարարել էր Օքսֆորդ քաղաքից փաստաբան Մարկ Ռայխը:




























