Մոտ 10 տարի առաջ միլիարդատեր եւ ներդրող Փիթեր Թիլը Կալիֆորնիայից 1.7 միլիոն դոլար ներդրեց օվկիանոսում լողացող եւ քաղաքականապես ինքնավար կղզիներ ստեղծելու նախագծի համար: 2017-ին նա հրաժարվեց իր ուտոպիական ձեռնարկությունից, սակայն սիսթեյդինգի՝ որեւէ կոնկրետ երկրի իրավասությունիս դուրս բաց ծովում լողացող ազատ համայնքերում բնակության գաղափարը շարունակում էր շրջանառվել Սիլիկոնյան հովտի ազատական մտածող բնակիչների շրջանում, փոխանցում է HighTech+- ն:
Կորոնավիրուսի համավարակը եւ դրա հետ կապված սոցիալ-տնտեսական գործընթացներն էլ ավելի մեծ ուշադրություն են ուղղել դրա վրա: Մի շարք խոշոր ձեռնարկատերեր եւ տնօրեններ Սիլիկոնյան հովտից, չսպասելով լողացող կղզու կառուցմանը, թաքնվել են Նոր Զելանդիայի իրենց շքեղ բունկերներում: Բայց միեւնույն ժամանակ աճել է նաեւ հետաքրքրությունն անկախ բնակավայրերի նախագծերի նկատմամբ, գրում է BI-ը:
«Սիլիկոնյան հովտի նման տեխնոկենտրոններում մարդիկ բնակության այլ վայրեր են փնտրում՝ ավելի էժան, անվտանգ եւ ավելի լավ կառավարվող,- ասել է Ֆրիդմանը:- Լինի դա սիսթեյդինգ մեկ ընտանիքի համար, բարենպաստ հարկային համակարգ ունեցող երկրիր տեղափոխում կամ խարտիա-քաղաքի կառուցում»:
Խարտիա-քաղաքը փոքր-ինչ տարբերվում է լողացող կղզու համայնքից, քանի որ այն գտնվում է որեւէ պետության տարածքում, որը պետք է համաձայնություն տա այդպիսի անկախ սուբյեկտի ձեւավորման համար: Սակայն Ֆրիդմանը բանակցություններ է վարում լողացող կղզիների կառուցապատողների հետ՝ խարտիա-քաղաք կառուցելու համար: Կառուցման ենթադրյալ վայրը նա չի հրապարակում:
Ազատական կղզիների գաղափարախոսությունը տեղավորվում է «ութ իմպերատիվներում», որոնց թվում են՝ հարստություն աղքատներին, բժշկություն հիվանդներին, սնունդ սովածներին, հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ: Բացի այս, այն ազատություն է ենթադրում հարկերից եւ պետական իշխանությունից:




























