Ստամբուլում կայացած Կանանց համաշխարհային գագաթաժողովի աշխատանքներին այցելելուց հետո Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շքանշաններ է հանձնել Թուրքիայի հայ համայնքի 15 ազդեցիկ ներկայացուցիչների:

Պարգեւատրվածների մեջ են գրող Մկրտիչ Մարկոսյանը, կոմպոզիտորներ Կարո Մաֆյանը, Չենք Թաշքանը, Թուրքիայի օպերային թատրոնի առաջին հայ վոկալիստ Ալիս Մանուկյանը:

Hurriyet Daily News-ի հետ զրույցում Մկրտիչ Մարկոսյանն ասել է, թե իրեն սփյուռքի մաս չի համարում, քանի որ ապրում է այն հողի վրա, որտեղ իր նախնիներն ապրել են հազարամյակներ շարունակ: Գրողը նաեւ քննադատել է թուրքական կառավարությանը` նշելով, որ հիասթափված էր միջոցառմանը թուրք պաշտոնյաների բացակայության փաստով: