Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան մտադիր է «ձեռնարկել բոլոր ջանքերը», որպեսզի օգնի միջնորդներին` Ղարաբաղի հարցում հիմնարար սկզբունքների ընդունման աշխատանքում:

«Կարծում եմ` դա հնարավոր է, որ նախագահները ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա»,- նշել է նա 1news.az-ը:

Հարցին, թե կկարգավորվե՞ն արդյոք հակամարտությունները տարածաշրջանում, Բրայզան պատասխանել է. «Ես չգիտեմ, դա հիպոթետիկ հարց է: Ես կարող եմ պատասխանել միայն այն խնդիրը, որ դրված է իմ առջեւ: Դրա համար ես կներդնեմ բոլոր ջանքերը` համանախագահներին օգնելու համար»: